Երեխա չունեցող կանանց մոտ դաշտանադադարն ավելի թեթեւ է ընթանում: Ինչպես պարզել են ամերիկացի գիտնականները, երեխա չունեցող կանանց մոտ կլիմաքսի ժամանակ հազվադեպ է առհոսում դիտվում:

Հետազոտության շրջանակում վերլուծվել են 2 249 կանանց տվյալները, որոնք հայտնել են այն մասին, թե որքան հաճախ են առհոսումների բախվում (այրոցի անսպասելի զգացումներ, որ տեւում են 30 վայրկյանից մինչեւ 2-3 րոպե): Հարցմանը մասնակցած կանանց միջին տարիքն էր 61 տարեկանը:

Ստացած արդյունքները վկայում են այն մասին, որ երեխա չունեցող կանայք 19 տոկոսով ավելի հազվադեպ են առհոսումների բախվում՝ նրանց համեմատությամբ, ում հղիությունն առանց բարդությունների է ընթացել: Իսկ եթե հղիության ժամանակ կնոջ մոտ հայտնաբերվել է գեստացիոն դիաբետ կամ այլ խանգարումներ, որոնք արյան ճնշման բարձրացում են առաջացրել, ապա կլիմաքսի ժամանակ առհոսումների հավանականությունը մեծացել է եւս 19 տոկոսով:

Մասնագետների կարծիքով՝ սա կարող է կապված լինել արյունատար անոթների թաղանթի խնդիրների հետ, որոնք առաջացնում են ինչպես առհոսումներ, այնպես էլ հղիության ժամանակ բարդություններ: