Մարդու օրգանիզմում հայտնաբերվել են պլաստիկի մի քանի տեսակներ: Forbes-ը հայտնում է, որ արտասովոր հետազոտությանը 8 կամավորներ են մասնակցել Ավստրիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ֆինլանդիայից եւ Ճապոնիայից:
Փորձի էությունն այն է, որ փորձարկվողներն ամեն օր սեփական կղանքում պլաստիկի մասնիկներ էին փնտրում, ինչպես նաեւ վարում էին սնվելու օրագիր: Նրանցից յուրաքանչյուրը պլաստիկե փաթեթավորմամբ մթերքներ էր գործածում եւ ջուր խմում պլաստիկե շշերից: Դրանից բացի, 6 մարդ ծովային ձուկ է կերել: Հետազոտության մասնակիցների շրջանում բուսակերներ չեն եղել:
Արդյունքում բոլոր կամավորներն իրենց կղանքի մեջ պլաստիկ են հայտնաբերել (ընդհանուր առմամբ՝ 9 տեսակի): Առավել հաճախ հանդիպել է պոլիպրոպիլեն (РР) եւ պոլիէթիլենտերաֆտալատ (РЕТ):
Հաշվի առնելով ստացած արդյունքները՝ ամեն օր մարդու օրգանիզմից արտաթորանքով դուրս են գալիս հարյուրավոր մանր՝ 5 մմ-ից փոքր տրամագծով սինթետիկ մասնիկներ: Առողջության վրա պլաստիկի ազդեցությունը հասկանալու համար անհրաժեշտ է կատարել նոր հետազոտություններ:






