26-ամյա ուսանողուհին արդեն 16 ամիս ոչինչ չի ուտում հազվագյուտ հիվանդության պատճառով, որը սնունդ ընդունելու դեպքում փսխոց է առաջացնում:

The Daily Mail-ը հայտնում է, որ Բրայթոնից Ջեսիկա Նյումանը տառապում է բազմակի նեյրովասկուլյար կոնֆլիկտի համախտանիշով (multiple vascular compression syndrome), որն ախտորոշված է աշխարհում ընդամենը 500 մարդու մոտ: Քաղցից չմահանալու համար աղջիկը ստիպված էր ամեն օր հետը ունենալ սննդարար հեղուկով ուսապայուսակը, որն օրգանիզմ էր մատակարարվում քթի մեջ տեղադրած խողովակով: Ընդ որում՝ հեղուկը մատակարարվում էր անմիջապես սրտի երակ:

Հազվագյուտ հիվանդությունը սկսել է զարգանալ անցյալ տարվա ամռանը, երբ աղջիկն ամեն անգամ սնվելուց հետո ործկում էր: Ընդ որում՝ Ջեսիկան սկսել է սրընթաց նիհարել: Բժիշկները դժվարությամբ են կատարել ճիշտ ախտորոշումը:

Բուն «կերակրելու» պրոցեսը՝ խողովակի միջով երակ սննդարար հեղուկի մատակարարումը, առավել քան բարդ էր եւ օրական ոչ պակաս 20 ժամ էր տեւում: Ընթացիկ տարվա հուլիսին Ջեսիկային սրտի հատուկ իմպլանտատի տեղադրման վիրահատություն են կատարել, որը աղջկան «կերակրում» է՝ նրան ազատելով սննդարար հեղուկով ծանր ուսապայուսակը կրելուց: Հիմա սննդարար հեղուկը Ջեսիկայի օրգանիզմը ստանում է մեկ գիշերվա ընթացքում:

Աղջիկն ամենաշատը ցանկանում է նորմալ կյանքի վերադառնալ:

Բժիշկները հույս ունեն, որ արդեն դեկտեմբերին Ջեսիկան կկարողանա ծննդյան ընթրիքին ուտել առանց բացասական հետեւանքների: