Ազգականները Նանդիին բժշկի են տարել, եւ պարզվել է, որ ստացած վնասվածքի հետեւանքով նրա կոկորդում ճեղքեր են առաջացել: Դրանից բացի, ատամի պրոթեզը վնասել էր կերակրափողը: Տղամարդը ոչ միայն չէր կարողանում ուտել, այլեւ խոսել, քանի որ խոսելիս ուժեղ թքարտադրություն էր սկսվում: Առողջական խնդիրների պատճառով նա դադարել է աշխատանքի գնալ եւ սկսել է վարել ճգնավորի կյանք:
Չնայած պրոթեզը հեռացրել են 2,5 տարի առաջ, առողջական խնդիրներն այնքան լուրջ էին, որ նա ուտել չէր կարողանում: Այս տարի տղամարդը ենթարկվել է կերակրափողի 2 վիրահատության: Դա նրան օգնել է, վերջապես, ազատվել սնող խողովակից եւ լիարժեք կյանքի վերադառնալ:








