50-ամյա Տոզի Մակիկին տառապում է հազվագյուտ հիվանդությամբ՝ պրոգրեսիվ օսիֆիրացվող ֆիբրոդիսպլազիայով (FOP): Սա չափազանց ծանր ընթացքով գենետիկ հիվանդություն է, որի դեպքում մկանները, ջլերը եւ լարերը աստիճանաբար ոսկրի են վերածվում: Հիվանդությունը սկսել է արտահայտվել, երբ Տոզին ընդամենը մի քանի ամսական էր:
Այսօր նա առանց կողմնակի օգնության չի կարողանում քայլել: Նա կարողանում է շարժել ձեռքերը, բայց ոտքերն ամբողջությամբ քարացել են: Տոզին մինչեւ 2008 թվականը դեռեւս կարողանում էր ինքնուրույն շարժվել՝ ձեռնափայտի օգնությամբ, սակայն հիմա գամված է հաշմասյլակին: Չնայած սարսափելի ախտորոշմանը, Տոզին ջանում է պահպանել դրական տրամադրվածությունը, եւ այս ախտանիշով մարդկանց կոչ է անում չամաչել սեփական մարմնից, դպրոց գնալ եւ կրթություն ստանալ:
18-ամյա Դամիան Ֆրեդերիքսը այս հիվանդության ավելի վաղ փուլում է եւ դեռեւս կարողանում է ֆուտբոլ խաղալ: Նրա մոտ FOP-ն ախտորոշվել է 2009 թվականին: Նրա վիզը, ուսերը եւ ձեռքերը հիվանդության տիրապետության տակ են, սակայն մարմնի ստորին հատվածը դեռեւս ախտահարված չէ: Դամիանի ծնողները երազում են սեփական տան մասին, որտեղ նրա կարիքներին հարմարեցված սենյակ կլիներ: Իսկ մինչ այդ ընտանիքը պատսպարվել է Քեյփթաունից ոչ հեռու գտնվող բնակավայրում. նրանք իրենց ամբողջ միջոցները ծախսել են բժիշկներին անվերջանալի այցերի ժամանակ:









