Երաժշտությունը էպիլեպսիայով հիվանդների վրա բարերար ազդեցություն ունի: Այսպիսի եզրակացություն են կատարել Օհայոյի համալսարանի (ԱՄՆ) մասնագետները:
Գիտնականների կարծիքով՝ էպիլեպտիկների դեպքում երաժշտությունը կարող է կիրառվել որպես թերապիայի մեթոդ, որը լրացնում է ավանդական բուժումը: Մինչեւ 80 տոկոս դեպքերում էպիլեպսիայի զարգացումն առաջացնում է ուղեղի քունքային հատվածում տեղի ունեցող պրոցեսներ, որը պատասխանատու է երաժշտության հանդեպ մարդու ընկալունակության համար:
Էպիլեպսիայով 21 հիվանդի մասնակցությամբ փորձերի շրջանակում բժիշկները կամավորների ուղեղը սքանավորել են Քոլթրեյնի եւ Մոցարտի ստեղծագործությունները լսելիս: Ստուգիչ խմբում երաժշտությունը լսել են առողջ փորձարկվողները:
Պարզվել է, որ առողջ մարդկանց համեմատությամբ էպիլեպսիայով հիվանդների մոտ ուղեղային ալիքները երաժշտական հաճախականություններին ավելի սինխրոն են: Ստացվում է, որ էպիլեպտիկների ուղեղն ավելի ընկալունակ է երաժշտական ներդաշնակության հանդեպ:
Այսպիսով, երաժշտական թերապիան կարող է լինել էպիլեպսիայի բուժման բավականին հեռանկարին մեթոդ:






