Երկու կանայք՝ Էշլի Քոուլթերը (36 տարեկան) եւ Բլիս Քոուլթերը բժշկության պատմության մեջ առաջին անգամ ռեցիպրոկային արտամարմնային բեղմավորման միջոցով կրել են նույն պտղին:
Ռեցիպրոկային արտամարմնային բեղմավորման դեպքում (reciprocal IVF) վերցնում են մեկ կնոջ ձվաբջիջը, արհեստական ճանապարհով այն բեղմնավորում են փորձանոթում, ինկուբացնում են, իսկ հետո տեղափոխում մյուս կնոջ արգանդի խոռոչ:
Էշլին եւ Բլիսը լեսբիական զույգ են, որը վաղուց երազում էր երեխայի մասին: Բլիսը ցանկանում էր կենսաբանական երեխա ունենալ, բայց չէր ցանկանում կրել նրան: Սակայն երկուսն էլ այսպես թե այնպես ցանկանում էին ներգրավված լինել հղիությանը:
Մասնագետները վերցրել են Բլիսի բեղմնավորված ձվաբջիջները եւ տեղադրել INVOcell ինկուբատոր պարկուճի մեջ, որը իր հերթին 5 օրով տեղադրել էին Բլիսի արգանդի վզիկում, մինչեւ սաղմի առաջանալը:
Այնուհետեւ սաղմը տեղափոխել են Էշլիի արգանդ եւ 10 օր հետեւել մինչեւ այն «հարմարվել է»: Էշլին երեխային կրել եւ ծննդաբերել է այս տարվա հունիսին: Երեխան առողջ է ծնվել, այժմ արդեն մոտ 5 ամսական է:
Այս մեթոդը մեծ ծախսեր չի պահանջում եւ արժե մոտ 8500 դոլար՝ երկու անգամ ավելի քիչ, քան ավանդական արտամարմնային բեղմնավորումը: Էշլիի եւ Բլիսի խոսքով, իրենք հուսով են, որ մոդիֆիկացված արտամարմնային բեղմնավորումը օգտակար կլինի մյուս նույնասեռական զույգերի համար:






