ԱՄՆ Արեւմտյան Վիրջինիա նահանգից 8-ամյա Կիանուին բժիշկները սխալ ախտորոշում են կատարել ապնոեի պատճառով:
Դպրոցում ագրեսիվ պահվածքի պատճառով բժիշկները Կիանուի մոտ ախտորոշել են ուշադրության դեֆիցիտի ու հիպերակտիվության համախտանիշ (ADHD), հայտնում է The Daily Mail-ը: Տղայի մոտ արտահայտված ախտանշանների թվում էին գրգռվածությունը, ինչ-որ բանի վրա կենտրոնանալու անհնարինությունը: Նրա մայրը՝ Վիրջինիան, չի հավատացել բժիշկների եզրակացությանը եւ որոշել է սեփական հետաքննություն անցկացնել:
Երեխային հետեւելով՝ Վիրջինիան նկատել է, որ Կիանուի մոտ գիշերները ապնոե է դիտվում՝ շարժողական շարժումների կանգ: Մի շարք հետազոտություններում իսկապես նշված է, որ երեխաների մոտ կարող է սխալմամբ ADHD ախտորոշվել, չնայած իրականում նրանք տառապում են անքնությամբ, քնի մեջ ապնոեով կամ քնի այլ խանգարումներով:
Բժիշկները սկզբում հոռետեսորեն են վերաբերվել Վիրջինիայի հայտարարությանը, սակայն Կիանուի առավել մանրակրկիտ հետազոտությամբ պարզել են, որ նրա մոտ բորբոքված էին քթի հավելյալ ծոցերը, ինչի պատճառով նա բաց բերանով էր քնում: Սա հանգեցրել էր օրգանիզմում թթվածնի մակարդակի նվազման:
Արդյունքում երեխային կատարել են նշիկների եւ ադենոիդների հեռացման վիրահատություն, որն արդյունքում Կիանուին ազատել է ագրեսիայի եւ կատաղության նոպաներից:






