Շատ ուտելու հակվածությունը բացատրվում է համերը չտարբերակելով, նման եզրակացությանն են եկել ԱՄՆ Դիքինի համալսարանի գիտնականները։ Իրենց տվյալներով՝ այն մարդիկ, ովքեր ունակ չեն տարբերակելու սննդամթերքում առկա ճարպերը, հաճախ շատ են ուտում եւ տառապում են ճարպակալումով։ Սննդի մեջ առկա ճարպը պատասխանատու է հագեցվածության զգացումի համար, հայտնում է The Daily Mail-ը։
Գիտնականները կատարել են հետազոտություն՝ գնահատելով ճարպի համի զգացումը։ Այնուհետեւ չորս օրվա ընթացքում կամավորներին հյուրասիրել են ճարպերով, ածխաջրածիններով եւ սպիտակուցով հարուստ նախաճաշ։ Ճաշի ժամին նրանց համար շվեդական սեղան են պատրաստել, եւ նրանք կարող էին ուտել առանց սահմանափակումների։ Ընդ որում, հետազոտության մասնակիցները պատմել են իրենց սովածության եւ հագեցվածության մակարդակի մասին։ Գրանցվել է նաեւ ընդունած կալորիաների քանակը։ Արդյունքնում, եթե նախաճաշը հագեցած է եղել ճարպային մթերքներով, ապա մարդիկ ճաշին ավելի շատ են կերել։
Ճարպի անբավարար զգացումը հնարավորություն չի տվել ադեկվատ գնահատել հագեցվածության զգացումը, որը սովորաբար առաջանում են ճարպային մթերքներ օգտագործելուց։ Չի բացառվում, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մեծ մասը ունի նման խնդիր։






