Երեկոյան քնած վիճակում մարդը 10 տոկոսով ավելի շատ է էներգիա այրում, քան առավոտյան ժամերին: Այս մասին նշված է Cell Current Biology ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:
Գիտնականները հետազոտության շրջանակում լաբորատոր պայմաններում հետեւել են 7 կամավորների: Հաստատությունում չկային պատուհաններ, ժամացույց, հեռախոս եւ համացանց: Ընդ որում՝ փորձարկվողները պետք է քնեին եւ արթնանային որոշակի ժամի:
Երեք շաբաթ ամեն օր այդ ժամը տեղափոխվել է 4 ժամով, դա նման էր ամեն օր արեւմուտք ժամանակային չորս գոտիներով ճանապարհորդության:
Քանի որ ամեն շաբաթ նրանք վիրտուալ պտտվել են երկրագնդի շուրջը, նրանց օրգանիզմի ներքին ժամացույցը չի կարողացել աշխատել նախկին ռեժիմով:
Պարզվել է, որ օրգանիզմը քնած վիճակում առավել քիչ է էներգիա ծախսել կենսաբանական գիշերվա ժամանակ, իսկ առավել շատ՝ 12 ժամ հետո: Միկրոնուտրիենտների յուրացման աստիճանն արտացոլող շնչառական գործակիցը նվազագույն էր կենսաբանական երեկոյի ժամանակ, եւ առավել բարձր՝ կենսաբանական առավոտվա ժամերին:
Գիտնականները նշում են, որ երբ մարդը ուտում եւ հանգստանում է, դա ազդում է, թե նա որքան էներգիա է այրում եւ նրա օրգանիզմում որքան ճարպ է պահպանվում:
Մասնագետները հույս ունեն, որ իրենց հետազոտության արդյունքները կօգնեն հասկանալ, թե քնի եւ սնվելու ռիթմի խախտումներն ինչու են բերում գիրացման:






