ՀԱՀ-ից 11-ամյա Քադեն Բենջամինը, որը ցեխ ու զուգարանի թուղթ էր ուտում, մահացել է հազվագյուտ սննդային խանգարումից: Times Live-ը հայտնում է, որ տղան տառապում էր Փրադեր-Վիլիի համախտանիշով եւ մահվան պահին նրա մոտ զարգացել է մորբիդային ճարպակալում:
Փրադեր-Վիլիի համախտանիշը հազվագյուտ ժառանգական հիվանդություն է, որի դեպքում հիվանդի մոտ մեծ ախորժակ եւ քաղցի սաստիկ զգացում է դիտվում: Դրանից բացի, հիվանդների մեծ մասի մոտ նկատվում է հոգեկան եւ խոսքի զարգացման հապաղում: Ներկայումս հիվանդության բուժման հատուկ միջոցներ չեն մշակվել:
Երեխայի ուղեղը չէր կարողանում «նույնականացնել» կշտանալու զգացումը: Քադեն Բենջամինը մշտապես սաստիկ սով է զգացել, ինչը նրան ստիպել է անխտիր ամեն ինչ ուտել, նույնիսկ ոչ ուտելի առարկաներ: Մերձավորներն աշխատել են հետեւել երեխայի սնվելուն, սակայն դա անհնարին էր: Արդյունքում՝ երեխան թափով քաշ է հավաքել եւ 10 տարեկանում գրեթե 90 կգ էր կշռում:
Ճարպակալման պատճառով նրա մոտ առաջացել են շնչառական խնդիրներ եւ դիաբետ: Դրանից բացի, Բենջամինը դեպրեսիայով էր տառապում, նրա սիրտը մեծացած էր: Արդյունքում՝ նա չի կարողացել դպրոց հաճախել:
Վերջին տարվա ընթացքում տղան ամբողջությամբ կախված էր դեղերից եւ շնչում էր հատուկ սարքով:


Source Times Live
Photos СEN The Saturday Star






