Օդի աղտոտվածությունը կարող է իսկապես  կրծքագեղձի քաղցկեղի պատճառ դառնալ, պնդում են University of Stirling –ից գիտնականները (Շոտլանդիա): Ռիսկը հատկապես բարձր է այն կանանց համար, ովքեր աշխատում են բանուկ մայրուղիներում:

Մասնագետները ուսումնասիրել են Հյուսիսային Ամերիկայի ամենաբանուկ սահմանային կետում 20 տարի աշխատած կնոջ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման դեպքը:

Հետաքրքիր է, որ նա սահմանային կետի միակ կին աշխատակիցը չէր, որը քաղցկեղ  է ունեցել. նրա 5 գործընկերների մոտ նույնպես քաղցկեղ էին ախտորոշել: Իսկ մյուս սահմանային կետում եւս նման 7 դեպք է գրանցվել:

Հետազոտությկան հեղինակ Մայքլ Գիլբերթսոնը կարծում է, որ կրծքագեղձի քաղցկեղը զարգացել է, որովհետեւ կանայք երկար ժամանակ աշխատել են արտանետվող գազերով աղտոտված օդի պայմաններում:

Այլ հետազոտությունների վերլուծությունը հաստատում է, որ BRCA1 եւ BRCA2 գեները, որոնք փորձում են կանգնեցնել ուռուցքների աճը, կարող են  «խլացվել» արտանետվող գազերի մեջ հայտնաբերված դիօքսինների եւ պոլիցիկլիկ բուրավետ ածխաջրածինների ազդեցությունից:

BRCA2-ը արագորեն «խլացվում» ալդեհիդների ներկայությամբ, իսկ դրանք, իրենք հերթին, պարունակվում  են արտանետվող գազի կազմի մեջ:

Այսպիսով, աղտոտված օդը եւ արտանետվող գազերի առատությունը կանանց համար իսկապես վտանգավոր են: