Ֆուտբոլ, ռեգբի եւ այլ կոնտակտային սպորտաձեւեր խաղալը կարող է բացասաբար ազդել ուղեղի զարգացման վրա: MedicalXpress-ը հաղորդում է, որ բացասական ազդեցության համար բավական է մրցության միայն մեկ շրջանին մասնակցելը:
Բանն այն է, որ ուղեղի կրկնակի ցնցումները կարող են քրոնիկ տրավմատիկ էնցեֆալոպաթիայի պատճառ դառնալ եւ դեմենցիայի հանգեցնել:
Այդ կապակցությամբ գիտնականները խորհուրդ են տալիս վերանայել մարզումների վարժությունների համակարգը, հատկապես հաշվի առնելով այն, որ երիտասարդ խաղացողները հաճախ են գլխին հարվածներ ստանում:
Ուղեղը բարդ օրգան է եւ դրա կրկնակի ցնցումները կարող են ազդել ավելորդ սինապտիկ կապերի «կտրման» բնական գործընթացի վրա: Դա իր հերթին հղի է տեսողության, լսողության, հիշողության եւ այլնի համար ուղեղի պատասխանատու մասերի վրա բացասական ազդեցությամբ:
Ամերիկյան ֆուտբոլի 60 երիտասարդ խաղացողների մասնակցությամբ հետազոտության շրջանակներում հատուկ սենսորների օգնությամբ ուսումնասիրվել է մարզիկների կողմից ստացված վնասվածքների բնույթը:
Պարզվել է, որ գլխին հասցվող մշտական վնասվածքները բացասաբար են ազդում գլխուղեղի վրա:
Ստացված տվյալները հաշվի առնելով՝ գիտնականները խորհուրդ են տալիս մարզումների ժամանակ գլուխը պաշտպանել հնարավոր վնասվածքի ազդեցությունից:






