NIHR Southampton Biomedical Research Centre-ի գիտնականները օգտակար բակտերիաներ պարունակող քթի կաթիլներ են մշակել, որոնք կարող են կանխել մենինգիտի զարգացումը: Այս կաթիլները հիմա կլինիկական փորձարկումներ են անցնում՝ բրիտանացի մասնագետների վերահսկողությամբ:

Գիտնականներն անվտանգ Neisseria lactamica բակտերիաների մեջ մեկ գեն են ներդրել, որն օգնում է բակտերիաներին քթի մեջ մնալ (դրանք ավելի հեշտ են ամրանում լորձաթաղանթի բջիջներին), պաշտպանական իմունային ռեակցիա հարուցելով իր ցեղակցի՝ Neisseria meningitides բակտերիայի դեմ, որը կարող է մենինգիտ առաջացնել:

Մեծահասակների գրեթե 10 տոկոսը բակտերիաների կրողներ են, որոնք մենինգիտ են առաջացնում: Դրանք ապրում են քթի մեջ կամ կոկորդի լորձաթաղանթում՝ իրենց առանձնապես չդրսեւորելով: Բայց երբեմն այս բակտերիաները հայտնվում են արյան հոսքում, եւ այդ ժամանակ լուրջ խնդիրներ են առաջանում՝ մարդը մենինգիտից կարող է մահանալ ընդամենը 4 ժամում: Գիտնականների խոսքով՝ իսկ եթե քթի խոռոչում կան Neisseria lactamica բակտերիաներ, ապա վտանգավոր բակտերիաներին այլեւս տեղ չի մնում, ինչը եւ վտանգավոր մենինգիտից պաշտպանություն է ապահովում: