Սուպերհերոսների մասին ֆիլմերի դիտումը մարդու վրա բարերար ազդեցություն ունի: Outlook ամսագիրը, վկայակոչելով Վիրջինիայի Համագործակցության համալսարանի մասնագետներին, հայտնում է, որ սուպերհերոսները մարդկանց մոտիվացնում են իրական կյանքում մյուս մարդկանց ավելի շատ օգնել:
Պարզվել է, որ ոգեւորող օրինակ կարող են ծառայել ոչ միայն ֆիլմերը, այլեւ նույնիսկ գերբնական ուժով օժտված հորինած հերոսների պատկերներով պաստառները: Սա կարեւոր հայտնագործություն է՝ հաշվի առնելով զանգվածային մշակույթում սուպերհերոսների հանրաճանաչությունը:
Փորձագետները 200 մարդու մասնակցությամբ ոչ մեծ փորձ են անցկացրել, որոնցից ոմանք տանը սուպերհերոսների պատկերներով պաստառներ են փակցրել, իսկ մյուսները՝ չեզոք պատկերներով:
Պարզվել է, որ Սուպերմենի կամ Սարդ-մարդու պատկերով պաստառն իսկապես մեծացրել է մյուսներին օգնելու փորձարկվողների ցանկությունը, ընդ որում՝ սա արտահայտվել է ոչ միայն մտադրություններով, այլեւ կոնկրետ գործողություններով:
Ստացվում է, որ մարդուն իսկապես կարելի է ոգեւորել բարի արարքներ կատարելու համար:






