The Daily Mail-ը հայտնում է, որ աղջիկը տառապում է ամելիայով (Amelia). ներարգանդային զարգացման արատների հետեւանքով թեւերի բնածին բացակայություն: Դոնավիան վաղ տարիքից ստիպված էր սովորել ամեն ինչ անել ոտքերի միջոցով՝ սկսած տնային աշխատանքից, ավարտած ավտոմեքենա վարելով:
Հիմա աղջիկը պահեստազորի կրտսեր սպաների պատրաստության կորպուսում ջոկատի (JROTC) հրամանատար է: Նրա ցանկությունն է անձնական օրինակով մյուս հաշմանդամներին ոգեւորելը՝ ապացուցելով, որ նրանք կարող են կյանքում ինչ-որ բանի հասնել:
Դոնավիան հաճախ է բախվել այն երեւույթին, որ մարդիկ իր հնարավորություններին կանխակալ կարծիքով են վերաբերվել: Բայց դա նրան չի խանգարել, օրինակ, սովորել ֆուտբոլ խաղալ, անգամ մտնել չերլինդինգի թիմի մեջ:
JROTC ծրագրով ուսումնառությունը նրա առջեւ նոր հնարավորություններ է բացել. շարային պատրաստականություն, նետաձգություն, ժայռերի մագլցում… Դոնավիան այս ամենը հաջողությամբ յուրացրել է: Կորպուսում զինվորական դասախոսները խոստովանում են, որ նա իրենց ամեն օր ոգեւորում է եւ մոտիվացնում նոր ձեռքբերումների հասնել:
Աղջկան սպասում է ավտոմեքենա վարելու քննության վերջին փուլը, ինչպես նաեւ դպրոցում ավարտական քննությունները:
«Ես ուզում եմ բոլորին, ովքեր ֆիզիկական արատներ ունեն, ասել՝ դուք պետք է ձեզ սիրեք եւ մարդկանց գտնեք, որոնք կօգնեն ձեզ հարմարավետ զգալ»,- շեշտում է նա:





Source: The Daily Mail
Photos: Gerrit Massersmith/Barcroft Images






