Վեցամյա Լիա Սուինին (Leah Sweeney) հպարտությամբ է ցուցադրում իր նոր ռոբոտացված դաստակը, որը նրա համար լիարժեք ապրելու նոր հնարավորություններ է ստեղծում:

Աղջիկը տառապում է ձախ ձեռքի բնածին դեֆորմացիայով, որը 32 հազար կենդանածին նորածիններից մեկի մոտ է հանդիպում: Բայց հիմա Լիան ունի 3D պրինտերով տպագրված պրոթեզ, որը, ինչպես հույս ունեն նրա ծնողները, նրան կօգնի ինքնավստահություն ձեռք բերել: Օրինակ՝ նախկինում ձեռքի խնդիրների պատճառով նա չէր կարողանում հեծանիվ վարել:

Երազանքն իրականություն է դարձել UnLimbited-ի թիմի շնորհիվ, որի անդամներն անվճար մշակում եւ 3D պրինտերով տպագրված վերջույթներ են ստեղծում: 2015 թվականին իր հիմնադրման պահից սկսած՝ UnLimbited-ը շուրջ 100 սարք է ստեղծել 4-ից մինչեւ 70 տարեկան մարդկանց համար:

Հետաքրքիր է, որ երեխաներն ավելի հաճախ այնպիսի պրոթեզներ են ցանկանում, որոնք զուգակցվում են գեղարվեստական կամ անիմացիոն ֆիլմերի հերոսների հետ՝ լինի դա Երկաթե մարդը կամ «Սառը սրտից» Էլզան: Դա նրանց ինքնավստահություն է հաղորդում, օգնում իրենց յուրահատուկ զգալ, բարձրացնում է ինքնագնահատականը:

Մասնագետները նշում են, որ նման հոգեբանական արդյունքն անհնար է թերագնահատել:

Source: The Daily Mail

Photos: North News & Pictures Ltd nort