Գիտնականները հայտնել են սինովիալ սարկոման վաղ փուլում արգելափակելու հնարավորության մասին:
Eurekalert-ը հաղորդում է, որ տվյալ հիվանդությունը փափուկ հյուսվածքների սարկոմայի ագրեսիվ տեսակներից է: Ընդ որում չարորակ ուռուցքը ցանկացած օրգանում զարգանում է, այդ թվում ուղեղում, շագանակագեղձում եւ սրտում, սակայն ավելի հաճախ հանդիպում է ծնկային հոդերի եւ ջլերի հատվածում:
Սինովիալ սարկոմայի վտանգն այն է, որ նախնական փուլում հիվանդությունը կարող է առանց նախանշանների զարգանալ: Այնուհետ կարող են այտուցներ, թմրում, իսկ որոշակի կետերին սեղմելու դեպքում երբեմն ցավ առաջանալ:
Մկների վրա փորձերը ցույց են տվել, որ BRD9 սպիտակուցի ճնշումը կարող է կարող է արգելափակել սինովիալ սարկոմայի ուռուցքների զարգացմանը ընթացքը:
Գիտնականները հույս ունեն, որ տվյալ բացահայտումը կկիրառվի տվյալ քաղցկեղի տեսակի բուժման նոր մեթոդների մշակման ժամանակ:
Սինովիալ սարկոման բավականին հազվագյուտ հիվանդություն է, հանդիպում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ ցանկացած տարիքում, սակայն հիմնականում մինչեւ 50 տարեկանը (հազվադեպ՝ 55-60-ից հետո): Այն հիմնականում տեղակայվում է վերին եւ ստորին վերջույթների խոշոր հոդերի շրջանում:






