Ամերիկացի գիտնականները կպայքարեն զինվորների մոտ առաջացած պոստտրավմատիկ սթրեսի դեմ ուղեղի նոր իմպլանտների օգնությամբ։ 70 միլիոն դոլար արժողությամբ այս գիտական ծրագրի սկիզբը պաշտոնապես հայտարարել է ԱՄՆ-ի Ընդլայնված հետազոտական նախագծերի պաշտպանության գործակալությունը։
Ծրագիրը նախատեսված է հինգ տարվա համար, եւ հետազոտողները ակնկալում են, որ այն կօգնի բուժել հիվանդների մոտ առկա դեպրեսիայի, տագնապի եւ այլ հոգեվիճակները, որոնք հաճախ են հանդիպում Իրաքում եւ Աֆղանստանում ծառայող զինվորների մոտ։
Գիտնականները կսկսեն հետազոտությունները՝ ուսումնասիրելով էպիլեպսիայի կամ Պարկինսոնի հիվանդությունների բուժման համար իմպլանտատներով արդեն իսկ փոխպատվաստված կամավորիների ուղեղը։ Սա հնարավորություն կտա գիտնականներին տվյալներ ստանալ անմիջապես ուղեղից, ինչը նախկինում երբեք չի կատարվել, հայտարարել է Սան Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի համալսարանի նյարդավիրաբույժ Էդդի Չանգը։
Ուսումնասիրելով գլխուղեղի բջիջների էլետրական ատիվությունը, հետազոտողները կկարողանան ուսումնասրիել նեյրոնային շղթաների աշխատանքը։ Քանի որ կամավորներից շատերը ունեցել են դեպրեսիայի, տագնապի եւ այլ զգացումներ, ապա հնարավոր կլինի բացահայտել, թե ինչպես են այս պայմանները փոփոխել որոշ նեյրոնային շղթաներ, ավելացրել է Չանգը։ «Եթե մենք կարողանանք հասկանալ, թե նեյրոնների միացման ժամանակ ինչպես են ձախողումներ տեղի ունեցել, ապա մենք հուշում կստանանք, որով կկարողանանք փոխել այն»,-ասել է նյարդավիրաբույժը։
Այս տվյալների հիման վրա՝ գիտնականները հուսով են ստեղծել մի նոր տեսակի իմպլանտներ, որոնք կօգնեն լուծել այս խնդիրները։ Ուղեղի ճկունության եւ հարմարվողականության շնորհիվ՝ ուղեղի որոշակի բջիջները խթանող էլեկտրոնային սարքը կօգնի «բուժել» նեյրոնային շղթաները, որոնցում «խափանում է տեղի ունեցել», նշել է Էդդի Չանգը։
Նեյրոնների աշխատանքը խթանող ուղեղի իմպլանտները արդեն օգտագործվում են Պարկինսոնի եւ նյարդային համակարգի այլ հիվանդությունների բուժման համար։






