Ռուս գիտնականները կապ են հայտնաբերել քրոնիկ սթրեսի եւ աչքի կոնտրաստային զգայնության նվազման միջեւ։
Սիբիրի դաշնային համալսարանի հետազոտությունում ներառված է եղել 40 մարդ։ Պարզվել է, որ քրոնիկ սթրեսը իսկապես կարող է էականորեն ազդել տեսողական ճանապարհով ստացվող տեղեկատվության որակական մշակման կարողության վրա։
Այսպես, փորձին մասնակցող անձանց մոտ, որոնք «պրոֆեսիոնալ այրում» են ունեցել, նկատվել է կոնտրաստային զգայնության նվազում։
Գիտնականները հույս ունեն, որ ստացված տվյալները կօգնեն մարդու օրգանիզմի վրա քրոնիկ սթրեսի ազդեցության ուսումնասիրման, ինչպես նաեւ այս հոգեկան խանգարման ժամանակին ախրոտոշման մեթոդների մշակման հարցում։
Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են International Journal of Psychophysiology ամսագրում։






