Մարդիկ, ովքեր ամբողջ օրը անցկացնում են facebook-ում, twitter-ում եւ այլ սոցիալական ցանցերում, մշտապես կիսվում են իրենց մասին տեղեկություններով՝ գրելով ստատուսեր, թողնելվ մեկնաբանություններ, եւ ավաղ, նրանք հաճախ միայնակ եւ ճնշված են լինում, հասատատել են Նյու Յորքում Չարլզ Ստյուարտի համալսարանի գիտնականները, հայտնում է Medical Daily-ին։

Հետազոտությունը անցկացվել է ավելի քան 600 կնոջ շրջանում, որնց կեսը ասել է, որ նրանք միայնակ են։ Եւ հենց այդ կանայք ավելի շատ են կիսվել իրենց ստատուսներով եւ անձնական տեղեկություններով՝ օրինակ, հասցեով, հեռախսահամարով եւ այլն օտարների հետ։

Բայց միայնակ մարդկանց համար այս խնդիրը կարող է ավելի խորանալ, եթե նրանց facebook-ում անտեսեն, ցույց է տվել այս տարվա սկզբում անցկացված հետազոտությունը, իսկ մեկ այլ հետազտություն ցույց է տվել, որ այն կանայք, ովքեր շատ լայքեր են ուզում հավաքել իրենց լուսանկարի տակ, կարող է անգամ ստամոքսի խանգարում ունենան։

Սոցիալական ցանցերի միջոցով հաջողության հասնելը երբեմն կարող է փոխադարձ լինել, հատկապես այն դեպքում, երբ մարդու միայնությունը արտահայտվում է  նրա հուսահատ ստատուսների թարմացումներով, բայց նման կապերի շատ ավելի դժվար է հանդիպել իրական կյանքում։