Համաձայն Neurology ամսագրում հրապարակված վերջին հետազոտությունների՝ ավելի բարձր մակարդակի ցինիկ անվստահություն ունեցող մարդկանց մոտ հ տկարամտության զարգացման եւ մահվան ավելի մեծ հավանակություն կա, հաղորդում է Medical Daily-ին։
Չափահաս տարիքում ցինիկ անվստահության եւ մահացու տկարամտության միջեւ առկա կապը բացահայտելու համար հետազոտության հեղինակ Աննա-Մայա Տոլպանենը՝ Արեւելյան Ֆինլանդիայի Կուոպիո համալսարանից, եւ իր գործընկերները օգտագործել են «Սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները, ծերացում եւ տկարամտություն» հետազոտության տվյալները։ Ընդհանուր առմամբ 1449 մարդանց (որոնց միջին տարիքը կազմել է 71 տարեկան) հանձնել են տկարամտությունը բացահայտող թեստեր եւ նրանց ցինիզմի մակարդակը չափող հարցաթերթեր։ Ըստ հավաքած միավորների՝ մասնակիցներին բաժանել են խմբերի՝ համաձայն իրենց ցածր, չափավոր եւ բարձր մակարդակի ցինիկ անվստահության։
Ընդհանուր առմամբ, 622 մասնակից հանձնել են երկու տկարամտությունը բացահայտող թեստ, որոնցից առաջինը ծրագրի սկզբում, իսկ մյուսը՝ ութը տարի անց։ Այս ընթացքում 46 մարդ ախտորոշվել է տկարամտությամբ։
Արդյունքնենրը ցույց են տվել, որ բարձր մակարդակի ցինիկ անվստահություն ունեցող մարդկանց մոտ տկարամտությանը հակվածությունը երեք անգամ ավելի է եղել, քան ցածր մակարդակի ցինիկ անվստահություն ունեցող մարդկանց մոտ։ Բարձր մակարդակի ցինիկ անվստահություն ունեցող մասնակիցները ավելի ծեր տեսք են ունեցել, մարմնի զանգվածի ինդեքսը ավելի մեծ, իսկ սիստոլիկ արյան ճնշումը ավելի բարձր է եղել։
Ցինիկ թշնամանքը ոչ միայն կարող է տկարամտություն առաջացնել, այլեւ իմունային մի շարք հիվանդություններ։
Սքոթ Քրաբթրին՝ Happy Brain Science-ից Medical Daily-ին ասել է, որ այսպես է հասկանում առողջության եւ ցինիկ անվստահության միջեւ առկա կապը. «Ցինիզմը կրճատում է լավատեսությունը եւ փչացնում տրամադրությունը, հետեւաբար՝ մարդու ընդհանուր առողջությունը»։ Այդ պատճառով պետք է փորձել ցինիկ չլինել՝ թեկուզեւ Ձեր իսկ առողջության համար։






