Ձայնի հնչերանգում փոփոխությունները կարող են ցույց տալ, թե որքանով եք դուր գալիս զուգընկերոջը:

Metro-ն հայտնում է, որ հետազոտությանը ներգրավված էր 20-ից մինչեւ 40 տարեկան երկու սեռի 30 միայնակ անձ: Պարզվել է, որ տղամարդկանց դուր գալ ցանկացող կանայք սկսում են խոսել ավելի խորը ձայնով: Պարզվել է, որ հենց այս հնչերանգն է ավելի շատ գրավում ուժեղ սեռի ներկայացուցիչներին: Եվ հակառակը՝ երբ տղամարդու հանդեպ անտարբեր է, կինը միալար է խոսում եւ ավելի բարձր ձայնով:

Հետաքրքիր է, որ տղամարդիկ նույնպես պոտենցիալ զուգընկերուհուն դուրս գալու ցանկությունից դրդված ձայնի հնչերանգը փոխել են: Նրանց դեպքում ձայնի հնչերանգը ցածրացել է, քանի որ, հոգեբանների կարծիքով, տղամարդու բարձր ձայնը տագնապի զգացում է առաջացնում:

Փաստորեն, ե՛ւ տղամարդիկ, ե՛ւ կանայք դիտավորյալ են փոխում հնչերանգը, երբ պոտենցիալ զուգընկերների հետ սիրախաղ են անում: Այսպիսի ոչ խորամանկ եղանակով նրանք ոչ միայն իրենց սեքսուալ հետաքրքրվածության մասին են ազդանշան հաղորդում, այլեւ ավելի հրապուրիչ են թվում հակառակ սեռի աչքում: