Չորության եւ քորի դեմ պայքարի փափակեցնող քսուքները վտանգավոր են ոչ միայն այն պատճառով, որ տեսականորեն կարող են վտանգավոր ալերգիկ ռեակցիաներ առաջացնել, այլեւ ավելի անսպասելի պատճառով՝ այդ քսուքները կարող են կուտակվել հագուստի մանրաթելերում, որը հեշտ կբռնկվի: Փաստաթղթավորվել է նվազագույնը մահվան 50 դեպք՝ կապված հագուստի բռնկման հետ, որի վրա եղել են քսուքի հետքեր:

Նույնիսկ հագուստը լվանալու դեպքում, որի վրա մնացել են ձեռքի, դեմքի կամ մարմնի քսուքի հետքեր, այն հեշտ է բռնկվում նրանց համեմատությամբ, որոնց վրա քսուքի հետքեր չկան:

Մասնագետների խոսքով՝ վտանգավոր են ոչ միայն 50 տոկոսից ավելի պարաֆին պարունակող քսուքները, այլեւ պարաֆին չպարունակողները:

Մասնագետները նշում են, որ քսուքներից հրաժարվել, իհարկե, չի կարելի. չոր մաշկով, ինչպես նաեւ էկզեմայի եւ փսորիազի նման խնդիրներով մարդիկ մեծաթիվ են, եւ երբեմն չորության պատճառով առաջացած քորը վերացնել ու խնդրահարույց մաշկը փափկեցնել հնարավոր է միայն քսուքով: Սակայն չպետք է մոռանալ նախազգուշական միջոցառումների մասին. քսուքը ցանկալի է քսել մաշկի վրա եւ խուսափել հագուստի վրա ընկնելուց: Ցանկալի է հագուստը պարբերաբար եւ մանրակրկիտ լավանալ:

Հատկապես պետք է զգույշ լինեն ծխողները եւ նրանք, ովքեր գտնվում են բաց կրակի կողքին: