Ջոն Հոփկինսկի անվան Ուռուցքաբանական կենտրոնի գիտնականները  «կատարյալ կոկտեյլ» են գտել, որն ի զորու  է հաղթել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը. այն իրենից ներկայացնում է իմունիտետի բարձրացման համար PancVAX պատվաստանյութից եւ իմունաթերապիայի համար երկու միջոցներից՝ PD-1 եւ OX40, միացության համակցություն:

Գիտնականները բացատրում են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում իմունային Т-բջիջների դեֆիցիտ է նկատվում, որոնք պետք է ճանաչեն եւ ոչնչացնեն չարորակ բաղադրիչները:

Դեղերը, որոնք կարող են օգնել լուծել իմունային բջիջների լրացման հետ կապված խնդիրը, վաղուց են որոնվում: Այս անգամ բազմաթիվ փորձերից հետո մասնագետները հայտարարել են, որ կարողացել են գտնել երեք դեղամիջոցներից բաղկացած կազմությունը, որը «կատարյալ կոկտեյլ» է ստեղծում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը հաղթելու համար:

Պարզվել է, որ PancVAX-ը, PD-1 и OX40 հակամարմիններից բաղկացած երկու ստուգողական միացությունների համակցությամբ, կարող է արդյունավետ լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման ժամանակ:

Դրա կիրառումից հետո բարձր իմունային արձագանք է արաձանագրվել, որն արտահայտվել է T-բջիջների զգալի ավելացմամբ:

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն այդքան տարածված չէ, ինչպես մյուս ուռուցքային հիվանդությունները, բայց դրանից մահացությունը ավելի բարձր է, քան օրինակ կրծքի քաղցկեղից:

Գիտնականները համառորեն միջոց են որոնում T-բջիջներին ստիպելու համար ներթափանցել ուռուցքի միկրոշրջապատ. դա հնարավորություն  կտա հաղթել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը՝ անհրաժեշտ թերապեւտիկ արդյունքով:

Ակնկալվում է, որ հաջորդ տարի այս դեղերի համակցությամբ հիվանդների վրա առաջին կլինիկական հետազոտությունները կանցկացվեն: