Լվացքի, այսպես կոչված, էկո ռեժիմն իրականում այնքան էլ լավը չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Բանն այն է, որ 30 աստիճանում լվանալը չի կարող սպանել հագուստի վրայի մանրէներն ու վիրուսները։ Սպիտակեղենը , որը լվացել են 30 աստիճան ջրով, կարող է նպաստել գրիպի եւ այլ վիրուսների տարածմանը։
Փորձագետները հետեւողականորեն խորհուրդ են տալիս սպիտակեղենի դեզինֆեկցիայի համար օգտագործել 60 աստիճանից ոչ պակաս ջերմաստիճանի ջուր, որը սպանում է բոլոր մանրէներն ու վիրուսները։ Պրոֆեսոր Էնթոնի Հիլթոնը՝ Aston University-ից, հաստատում է, որ սպիտակեղենի էկոլոգիական ռեժիմով լվացքը չի կարող պաշտպանել գրիպի տարածումից՝ վիրուսները կարող են մնալ հագուստի վրա, որտեղից էլ դրանք կընկնեն մարդու օրգանիզմ եւ վարակի պատճառ կդառնան։
Նշենք, որ շատ մանրէներ կարող են գոյատեւել նույնիսկ 60 աստիճանում , սակայն դրանց ոչնչացնում է բարձր ջերմաստիճանի եւ լվանալու հատուկ միջոցների համադրությունը։ Հենց այդ պատճառով է 60 աստիճանը իդեալական համարվում լվացքի, իսկ 40 աստիճանը՝ սպիտակեցման համար։






