Էդմոնտոնից 38-ամյա Քրիստի Յանգը ընկերների շրջապատում զվարճանում էր, երբ հրավառաւթյան  անվերահսկելի լիցքը անմիջապես նրա դեմքին դիպչեց: Արդյունքում կինը դիմային ոսկրերի բազմաթիվ կոտրվածքներ ստացավ եւ զրկվեց աչքից:

Ընդհանուր առմամբ կինը վերակենդանացման բաժնում 41 օր անցկացրեց: Այնուհետ վերականգնման համար 273 օր պահանջվեց, որից հետո նա վերջապես կարողացավ տուն վերադառնալ: Սարսափելի ողբերգությունից հետո նրա մոտ ուղեղում արյունազեղում էր տեղի ունեցել, ինչի պատճառով նրա մարմնի ձախ հատվածը կաթվածահար էր եղել:

Յանգը մինչեւ հիմա չի կարող կանգնել կամ քայլել: Նա ստիպված էր 30 վիրահատություն տանել: Կինը ակնախոռոչի վերականգնման վիրահատության հույս ունի, որի շնորհիվ նա կկարողանա ակնախնձորի պրոթեզ կրել:

Դեռ չպարզված պատճառներով այդ ճակատագրական երեկոն հրավառության լիցքը ոչ թե վերեւ բարձրացավ, այլ ուղղվեց այն կողմ, որտեղ Յանգն էր: Վնասվածքներն այնքան ուժեղ էին, որ բժիշկները ստիպված էին գանգի ոսկրերի մի մասը հեռացնել:

 Կնոջ խոստովանությամբ նա չէր կարող իրեն հայելու մեջ նայել, չէր կարողանում վիրահատություններից հետո իր լուսանկարներին նայել: Նրա համար դժվար էր նաեւ անցորդների հայացքներին դիմանալ:

Իր հաշմանդամության պատճառով կինը կորցրեց աշխատանքը: Նրա խոսքով, ազատումից հետո նա մի քանի օր արտասվում էր:

Insurance Journal-ի համաձայն՝ 2017-ին ԱՄՆ-ում հրավառության հետեւանքով դժբախտ պատահարների պատճառով 8 մարդ մահացել է:

Source: The Daily Mail

Photos: Kristie Young/SMNS.com