Սոլքի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները մշակել են մի միջոց, որով որոշում են մարդկանց կենսաբանական տարիքը, որն, ինչպես հայտնի է, կարող է չհամընկնել ժամանակագրական տարիքի հետ։ Ապագայում այդ մեթոդի օգնությամբ կարելի կլինի մարդու անժամանակ մահը կանխելու միջոցներ ձեռնարկել։

Կենսաբանական տարիքի որոշման համար գիտնականները ուսումնասիրել են միացնող հյուսվածքների (դերմատիկ ֆիբրոբլաստներ) երիտասարդ եւ հին բջիջներ, որոնք վերցրել են 1-94 տարեկան 133 մարդկանց մաշկից։ Բջիջների այս տեսակն օգնում է լավացնել վերքերը եւ սինթեզել միջբջջային նյութի (մատրիքս) բաղադրիչները։ Օգտագործելով ՌՆԹ-սեկվեներացման մեթոդը՝ գիտնականները նմուշներում փնտրել են ծերացման կենսամարկերներ, որոնք տարիքի հետ փոխվում են։

ՌՆԹ-սեկվեներացումը թույլ է տալիս տեղեկատվական ՌՆԹ-ի մոլեկուլներում սահմանել նուկլեոտիդների հերթականությունը, որոնք գեների արտահայտչականության արդյունք են հանդիսանում։ Այս մեթոդի օգնությամբ կարելի է պարզել, թե այս կամ այն տարիքում որ գեներն են ակտիվ որոշակի բջիջներում։

Գիտնականները կիրառել են մեխանիկական ուսուցման ալգորիթմներ, որպեսզի տեսակավորեն ստացված տվյալները եւ գտնեն ծերացման կենսամարկերները։ Այս մեթոդը թույլ է տվել, ֆիբրոբլաստների վիճակից ելնելով, կանխատեսել մարդու մոտավոր տարիքը՝ ութ տարի սխալվելու հնարավորությամբ։

Պրոգերիա (որի դեպքում վաղաժամ ծերանում են) ունեցող մարդկանցից վերցված ֆիբրոբլաստների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ պացիենտները մոտ տասը տարով մեծ են իրենց ժամանակագրական տարիքից։