Ռուս գիտնականները տիեզերքում 12 օրգաններ են տպել․ մարդու վեց կռճիկ եւ մկների վեց վահանագեղձ։  

Օրգանների տպման փորձը մեկնարկել է դեկտեմբերի 4-ին, Միջազգային տիեզերական կայանում։ Հետազոտությանը մասնակցել է տիեզերագնաց Օլեգ Կոնոենկոն։ Օրգանները տպվել են ռուսական արտադրության «Օրգանավթ» կենսապրինտերով։

Կյուվետաները նմուշների հետ մեկտեղ արդեն տարվել են լաբորատորիաներ հյուսվածքաբանական ուսումնասիրության։ Արդյունքները կհրապարակվեն 2019 թվականի սկզբին։

Տիեզերքում փորձը կատարվել է  «Ինվիտրո» ընկերության «3D Բիոպրինտինգ Սոլյուշենս» լաբորատորիայի կողմից։