«Միսս Ինթերնեշնլ -2013» ճանաչված Բեա Ռոուզ Սանտյագոն երիկամների փոխպատվաստման կարիք ունի սպորտային հավելումների օգտագործման պատճառով։

Օգոստոսին Սանտյագոն հայտարարել է, որ երիկամների քրոնիկ հիվանդությամբ է տառապում ինտենսիվ սպորտային մարզումների պատճառով, որոնք ստիպել էին իրեն համապատասխան հավելումներ ընդունել։ Պարզվել է, որ դրանցում մեծ չափաքանակով կրեատին կա, որը կարող է ազդել երիկամների գործառույթների վրա։

Հաջորդ ամիսների ընթացքում նրան օգնել է դիալիզը, սակայն նրա վիճակն այժմ վատթարացել է, իսկ բժիշկները հայտնել են երիկամների փոխպատվաստման անհրաժեշտության մասին։

28-ամյա կինը բժիշկներին է դիմել ուժեղ միգրենից հետո։ Պարզվել է՝ նրա մոտ երիկամների քրոնիկ հիվանդություն է առաջացել։ Այդ հիվանդությունը սպառնում է երիկամային անբավարարությամբ, իսկ դիալիզի կամ երիկամների ժամանակին չփոխպատվաստելու դեպքում՝ նույնիսկ մահվան ելքով։

Գեղեցկության նախկին թագուհին նշում է՝ շրջապատված է իրեն սիրող մարդկանցով եւ դրական է տրամադրված բոլոր դժվարությունների հաղթահարման հարցում։   

Source: The Daily Mail

Photos: AFP/Getty Images