Ամուսիններից մեկի կորուստը մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը: Այս եզրահանգման են եկել ԱՄՆ-ի Ռայսի համալսարանի գիտնականները, հայտնում է Science Alert-ը:
Հետազոտության մեջ ներգրավվել է 99 մարդ, որոնք վերջին 3 ամիսներին կորցրել են իրենց հարազատներին: Ուսումնասիրելով նրանց առողջության վիճակը՝ փորձագետները պարզել են, որ զարգացող դեպրեսիան նպաստում է օրգանիզմի փոփոխություններրին, որոնք մեծացնում են բորբոքային գործընթացների մակարդակի աճը:
Դա իր հերթին կարող է տարբեր հիվանդությունների զարգացման հանգեցնել:
Ընդ որում որքան խորն է եղել դեպրեսիան, այնքան ավելի ինտենսիվ են մարդու օրգանիզմում զարգացել բորբոքային գործընթացները ( ավելի պակաս դեպրեսիվ վիճակով կամավորների միջեւ տարբերությունը կազմել է 53,4 տոկոս):
Նման իրավիճակը մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը, ինչպես նաեւ կարեւոր դեր խաղում հաստ աղիքի, ստամոքսի, թոքերի եւ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման գործում:
Բանն այն է, որ քրոնիկ բորբոքումն ազդում է այսպես կոչված ազատ ռադիկալների ակտիվության վրա, որոնք կարող են վնասել առողջ բջիջներին՝ նպաստելով նրանց մուտացիային;
Գիտնականները հույս ունեն, որ հետազոտության արդյունքները կօգնեն հատուկ մեթոդներ մշակել, որոնք ուղղված կլինեն իրենց հարազատներին կորցրած անձանց աջակցությանը:






