Հենտինգտոնի հիվանդություն է առաջացնում աքսոնների՝ նյարդային բջջի երկար ելուստների մեռուկացումը։ Այս մասին ասված է Պիթսբուրգի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականների նոր հետազոտությունում, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում։

Հենտինգտոնի խորեան բավականին տարածված նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որին հատուկ են ուղեղի նյարդային բջիջներում սպիտակուցային ագրեգատների շերտերը, ինչպես Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունների դեպքում։

Հենտինգտոնի հիվանդությունը դեռեւս մինչեւ վերջ հետազոտված չէ, դրա մասին շատ հարցերին պատասխան դեռ տրված չէ։ Սակայն այժմ գիտնականները պարզել են, որ մի քանի նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, այդ թվում Հենտինգտոնի հիվանդության պատճառը նյարդային բջջի երկար ելուստների՝ աքսոնների կամ նեյրիտների մեռուկացումն է։

Մկների մասնակցությամբ կատարված հետազոտության ընթացքում գիտնականները նկատել են, որ վերոհիշյալ հիվանդությունների զարգացումը կապված է գլխուղեղում նյարդային հյուսվածքի բջիջների տարածման գործընթացի հետ։ Հետազոտողների կարծիքով՝ դրան է հանգեցնում աքսոնների վերջույթներում գտնվող միտոքոնդրիումներում սպիտակուցների մաշվածությունը։

Բջիջները սկսում են բաժանվել, քանի որ նեյրիտները քչանում են, նշել են մասնագետները։ Այս բաժանման գործընթացին գիտնականները «նեւրիտոզ» անունն են տվել։

Գիտնականների խոսքով՝ բացառված չէ, որ նեւրիտոզը սովորաբար տեղի է ունենում նյարդային բջիջներում եւ պարտադիր բերում է դրանց մեռուկացմանը, սակայն նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեպքում սթրեսի մակարդակը առանց այն էլ խոցելի նեյրիտների վերջույթներում մեծանում է, ինչը կարող է ուժեղացնել նեւրիտոզը՝ նյարդային վերջույթներում միտոքոնդրիումների զանգվածային մեռուկացման բերելով։

Գիտնականները նշում են, որ եթե գտնվի բջիջների մեռուկացումը կասեցնելու միջոց, դա կօգնի բուժել Հենտինգտոնի հիվանդությամբ եւ այլ նեյրոդեգեներատիվ հիվանդություններով տառապող մարդկանց։