Գիտնականները պարզել են, թե ով է առավել մեծ չափով հակված լուսնոտության զարգացմանը: Ըստ Neurology ամսագրում հրապարակված հոդվածի՝ լուսնոտության զարգացման հավանականություն կա նրանց շրջանում, ովքեր հակադեպրեսանտներ են ընդունում, տառապում են տագնապալի վիճակով կամ «աֆղանական համախտանիշով»:

Հետազոտությանը ներգրավվել է 30 հազար տարեց, որոնց մոտ առկա չէին, մասնավորապես, նեյրոդեգեներատիվ հիվանդություններ եւ սրտի հիվանդություններ: Նրանց եւ նրանց մերձավորների շրջանում քնած ժամանակ տարօրինակ վարքագծին վերաբերող ոչ մեծ հարցախույզ անցկացնելով՝ գիտնականները պարզել են, որ մոտ 1000 փորձարկվողների մոտ «մոլեգին լուսնոտությանը» նման ախտանշաններ կային:

Կամավորների կյանքի պատմություններն ուսումնասիրելով՝ մասնագետները ընդհանուր բնորոշումներ են գտել, որոնք նրանց տարբերել են փորձի առողջ մասնակիցներից:

Այսպես՝ լուսնոտությունն ավելի ուժեղ կապված էր հակադեպրեսանտներ ստանալու հետ. լուսնոտները այդ դեղամիջոցները գործածել են 2,5 անգամ ավելի հաճախ, քան մնացյալ փորձարկվողները: Լուսնոտություն է դրսեւորվել նաեւ «աֆղանական համախտանիշը» կրողների, տագնապալի վիճակով եւ այլ հոգեկան խանգարումներով տառապող անձանց մոտ:

Ընդ որում՝ լուսնոտությունն ավելի հաճախ հանդիպել է տղամարդկանց, քան կանանց շրջանում, ինչպես նաեւ նրանց շրջանում, ովքեր տառապում էին ալկոհոլային կախվածությամբ:

Լուսնոտությունը պարասոմնիկ սպեկտրի հիվանդագին խանգարում է, որի դեպքում մարդիկ ինչ-որ գործողություններ են կատարում՝ գտնվելով քնի վիճակում (քայլելը, մաքրությունը, մեքենա վարելը եւ այլն):