Գերերը վատ են զգում եւ տարբերում հոտերը՝ համեմատած նրանց հետ, ովքեր ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ չունեն։
Medical News Today-ը հայտնում է, որ հոտառությունը կարեւոր դեր է խաղում սննդային վարքագծի մեջ եւ ազդում է այս կամ այն մթերքների ընտրության վրա։ Հետազոտության ընթացքում գիտնականների ուշադրության կենտրոնում են հայտնվել մարդիկ, որոնք ավելորդ քաշը կորցնելու համար ստամոքսի զանազան վիրահատությունների են ենթարկվել։
Խոսքը, մասնավորապես, ստամոքսի շունտավորման եւ ստամոքսային բալոն տեղադրելու մասին է, որը արագ հագեցվածության զգացողություն է ստեղծում՝ ստամոքսի լցվելու հաշվին։
Գիտնականները պարզել են, որ ստամոքսի շունտավորումից հետո լավացել է հիվանդի հոտառությունը։ Ամենայն հավանականությամբ, վիրահատությունը փոխել է ստամոքսում նյարդային ցանցը, ինչն ազդել է ուղեղի հետ կապի վրա։ Եթե ելնենք դրանից՝ միայն ստամոքսի ծավալի կրճատումը չի կարող հանգեցնել ավելորդ քաշի կորստի։
Բացառված չէ, որ վերոնշյալ միջամտության հետեւանքով հենց ուղեղի եւ աղեստամոքսային տրակտի կապի խողովակն է յուրօրինակ «վերբեռնման» ենթարկվում։






