Նման բան տեղի է ունենում աշխարհի բոլոր երկրներում. անհետաձգելի օգնության բաժանմունքներում են հայտնվում մարդիկ՝ մարմնի ամենաանսպասելի մասերում ամենաանսպասելի առարկաներով՝ բերանի մեջ լամպից մինչեւ քթանցքերում սեքս խաղալիք:
Deadspin պարբերականը Adequate Man երգիծական բլոգում հրապարակել է առարկաների ցուցակը, որոնք 2018 թվականին մարդիկ փորձել են մտցնել իրենց մարմնի տարբեր մասերի մեջ:
Ականջներ – շղթա, սանրի բռնակ, վաննայի խցան, պլաստիլին, խաղալիք մուկ, հրուշակագործական ապրանքներ, ջրի մեջ աճող խաղալիքներ, տամպոններ, մեքենայի բանալիներ, միջատներ:
Քիթ – վիտամիններ, բամբակ, ընկույզներ, մաստակներ, լողալու ձող, սթեյքի կտոր, սեքս խաղալիք:
Կոկորդ – խաղալիք եւ իսկական բանաններ, եղեւնու ճյուղ, աղի լամպի աղ, ռադիոընդունիչ, մետաղալարերի կույտ, հաբերի բլիսթերային փաթեթ:
Առնանդամ – խողովակները մաքրելու խոզանակ, էլեկտրական բարակ ձող, դոմինո, պլաստիկե կախիչի մաս, լարեր, զուգարանի թուղթ:
Հեշտոց – մանկական խաղալիքներ, դեզոդորանտի կափարիչ, ապակյա պրեսպապյե, արհեստական եղունգ, դիմահարդարման վրձին, ապակյա բաժակ:
Ուղիղ աղիք – ԱՄՆ տարբեր կլինիկաների անհետաձգելի օգնության բաժանմունքների բուժանձնակազմերը ռենտգեն պատկերներում տեսել են պացիենտների մեջ խցանված հետեւյալ առարկաները.
- «Խաղալիքների պատմության» հերոս Բազ Լայթերի քանդակ,
- Սուրբծննդյան տոնական կոնֆետ,
- սիգարի համար մետաղական տուբա,
- շիշ,
- սուրճը պահելու կոնտեյներ,
- աերոզոլի բալոն:
Շատ հետաքրքիր են նաեւ պացիենտների պարզաբանումների ձայնագրությունները, թե այդ առարկաներից մի քանիսն ինչպես են հայտնվել իրենց մեջ:
- «Գրազով մատիտը ականջիս մեջ դրեցի»
- «Դպրոցում ձանձրալի էր, գրիչի մի մասն ականջիս մեջ մտցրեցի»
- «Երբ ցնցուղ եմ ընդունում, զուգարանի թուղթը մշտապես ականջներիս մեջ եմ խցկում: Հեռացնել չհաջողվեց»
- «Կերակրել եմ նրա ականջները [փոփկորնով], որովհետեւ նրա ականջները քաղցած էին»
- «Ականջս բամբակի փայտիկով մաքրելիս քայլ արեցի դեպի պատը, փայտիկը հրեցի ականջիս մեջ»
- «Փռշտալիս համակարգչի ստեղնաշարի ստեղն ընկավ քթանցքիս մեջ, կրկին փռշտացի, եւ մեկն էլ այնտեղ հայտնվեց»
- «Էլեկտրական հաղորդալարը օճառապատեցի եւ լարը դրեցի առնանդամիս մեջ»
- «Պատահաբար հեշտոցի մեջ եմ թողել վիբրատորի մասը եւ 5 մարտկոց»
- «Թռա մահճակալի վրա, ատամի խոզանակը մահճակալի վրա էր եւ ուղիղ աղիքիս մեջ բարձրացավ»
- «Բազմոցին նստելիս պատահաբար նստեցի գնդիկավոր գրչի վրա, գրիչը խցանվեց ուղիղ աղիքիս մեջ»
- «Հաբերը ուղիղ աղիքիս մեջ հրեցի կրակայրիչի միջոցով, որն այնտեղ խցանվեց»
- «Վերցրեցի վիսկիով սոդայի շիշը, շիշը մտցրեցի ուղիղ աղիքիս մեջ եւ սեղմեցի»
- «Սպիտակեցնող նյութի եւ ջրի խառնուրդը լցրեցի ուղիղ աղիքիս մեջ, որպեսզի ՁԻԱՀ-ը կանխեմ»
- «Վիբրատորը դրեցի ուղիղ աղիքիս մեջ եւ փորձեցի այն հեռացնել պտուտակահանի միջոցով, ու աղիքս պատռեցի, հիմա առարկան հաստ աղիքիս մեջ է»:






