Երկրորդ կեսի մասին մտքերը կարող են օգտակար լինել առողջության համար։ Արիզոնայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ սիրելի մարդու մասին մտքերը սթրեսի դեպքում կարող են կարգավորել արյան ճնշումը։

New York Post-ը հայտնում է, որ փորձաքննությանը մասնակցել է 102 մարդ, որոնց մասնակի ընկղմել են սառը ջրի մեջ, իսկ հետո չափել նրանց արյան ճնշումը։ Ընդ որում, այդ մարդիկ բաժանվել են երեք խմբի՝ մի խմբի անդամները նստել են իրենց սիրելիների կողքին, մյուսներին անհրաժեշտ է եղել մտածել իրենց երկրորդ կեսի մասին, իսկ մնացածները պետք է մտածեին անցած օրվա մասին։

Պարզվել է, որ առաջին երկու խմբի կամավորների մոտ արյան ճնշումն իջել է՝ համեմատած նրանց հետ, ովքեր մտածել են կենցաղային խնդիրների մասին։ Ընդ որում, սիրելիի ֆիզիկական ներկայությունը եւ մրա մասին մտքերը նույն արդյունքն են ունեցել։

Փորձաքննության համահեղինակ Կայլ Բուրասան նշում է, որ հարաբերությունները կարող են սթրեսի հաղթահարման լավագույն միջոցներից մեկը լինել։ Դա հատկապես կարեւոր է՝ հաշվի առնելով այն, որ սթրեսային իրավիճակը կարող է վատացնել մարդու առողջությունը։ Մինչդեռ սիրելիի մասին մտքերը, ինչպես նաեւ նրա ներկայությունը օգնում են սթրեսի հաղթահարմանը։