30-ամյա Սառա Ջեքսոնի կյանքը դարձավ իսկական դժոխք, երբ նրա մոտ ախտորոշվեց հազվագյուտ հիվանդություն`Առնոլդի մալֆորմացիա` Կիարի: Հիվանդությունը բնութագրվում է փոքր ուղեղի նշագեղձերի՝ ծոծրակային անցքեր իջնելով՝ երկայնաձիգ ուղեղին ճնշելով։
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, ամեն ինչ սկսվեց 2013 թվականին, երբ Սառան հանկարծ սկսեց այնպիսի ուժեղ գլխապտույտներ ունենալ, որ հազիվ էր կարողանում կանգնած մնալ: Ախտորոշումն սփոփիչ չէր` Առնոլդի մալֆորմացիա՝ Կիարի: Առողջ մարդու մոտ փոքր ուղեղի նշիկները գտնվում են մեծ ծոծրակային անցքից վերեւ, սակայն այս անոմալիայով հիվանդի մոտ տեղափոխվում են ներքեւ՝ մինչեւ առաջին կամ երկրորդ ողնաշարային ողի մակարդակ: Արդյունքում, փոքր ուղեղի նշիկներն արգելափակում են ողնուղեղի հեղուկային հոսքը:
Սառան տանջող ցավ է զգում եւ կարող է տեղաշարժվել միայն հաշմասայլակով: Բացի այդ, կինն ունի լուրջ հիվանդությունների մի ամբողջ «փունջ»` Lyme հիվանդությունից մինչեւ postural orthostatic tachycardia-ի սինդրոմը (կանգնելիս բարձրանում է սրտամկանի կծկումների հաճախականությունը)։
Առնոլդի մալֆորմացիայի՝ Կիարիի պատճառով Սառայի ուղեղը կրճատվել է 10.2 մմ-ով: Կնոջ պարանոցն այլեւս ի վիճակի չէ հաղթահարել գլխուղեղից եկող ուժեղ ճնշումը, եւ հիվանդը կարիք ունի չափազանց վտանգավոր վիրահատության՝ փրկելու համար իր կյանքը: Այն բաղկացած է գանգի տրեպանացիայից`ուղեղի դեկոմպրեսիայի նպատակով։
Սառան պնդում է, որ Մեծ Բրիտանիայում վիրաբույժները հրաժարվում են այդ մեթոդից`բարձր ռիսկերի պատճառով, սակայն նրանց ամերիկացի գործընկերները պատրաստ են օգնել նրան: «Առանց բուժման ինձ սպասում է դանդաղ եւ տանջալից մահ», - ասել է նա:
Վիրահատության համար անհրաժեշտ է 300 հազար դոլար, որը կինը փորձում է հավաքել կրաուդֆանդինգային հարթակի միջոցով:






