Ամուսնացած տարեց մարդիկ իրենց ամուրի հասակակիցներից ավելի ուժեղ եւ արագ են: Նման եզրահանգման է եկել Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետազոտողների խումբը Նատաշա Վուդի (Natasha Wood) գլխավորությամբ:
Ամուսնացած եւ ամուրի մարդկանց ֆիզիկական ցուցանիշները պարզելու համար փորձագետները երկու ցուցանիշ են ուսումնասիրել՝ քայլելու արագությունը եւ ձեռքի սեղմման ուժը: Գիտնականնրը ուշադրություն են դարձնում այն փաստին, որ քայլելու արագությունը հնարավորություն է տալիս գնահատական տալ այնպիսի գործոններին, ինչպիսիք են հավասարակշռությունը եւ ճարպկությունը, իսկ ձեռքը սեղմելու ուժը՝ գնահատել ամենօրյա խնդիրների կատարումը:
Ընդհանուր առմամբ հետազոտության շրջանակում վերլուծության են ենթարկվել 50 տարեկանից բարձր 20 հազար տարեց անգլիացիների եւ ամերիկացիների տվյալները:
Պարզվել է, որ ամուսնացած տղամարդիկ եւ կանայք ավելի արագ են քայլել, քան ամուրիները: Բացի այդ, ամուսնացած տղամարդկանց ձեռքը սեղմելու ուժը գերազանցել է չամուսնացածների եւ այրիների ուժին:
Կանանց դեպքում ամուսնացածների եւ ամուրի հասակակիցների՝ ձեռքը սեղմելու ուժի միջեւ տարբերություն առանձնապես չի հայտնաբերվել:
Հետազոտողները ստացված տվյալները կապում են այն հանգամանքի հետ, որ ամուսնացած անձանց ֆինանսական դրությունը սովորաբար ավելի կայուն է, քան միայնակների մոտ, ինչի պատճառով էլ նրանք ավելի քիչ են ամենօրյա սթրես ապրում եւ կարող են իրենց առողջ սնունդ թույլ տալ:
Ոչ պակաս կարեւոր ցուցանիշ է նաեւ մեծ թվով սոցիալական կապերը:
Հետազոտւթյան արդյունքները ներկայացված են PLOS One գիտական հրատարակությունում:






