Ալկոհոլային խմիչքների չարաշահումը հանգեցնում է ԴՆԹ-ի փոփոխություններին, որոնք ալկոհոլ օգտագործելու ավելի ուժեղ ցանկություն են առաջացնում: Նման եզրակացության է եկել Յելի բժշկության դպրոցի եւ Ռատգերի համալսարանի գիտնականների խումբը:

MedicalXpress-ը հաղորդում է, որ հետազոտության շրջանակում հետազոտել են երկու գենոմ՝ PER2, որն ազդում է օրգանիզմի կենսաբանական ժամերի վրա եւ POMC, որը պատասխանատու է սթրեսի արձագանքի համար:

Կամավորներին բաժանել են երեք խմբի՝ չափավոր խմողներ, հաճախ հարբողներ եւ ալկոհոլամոլներ:

Երկրորդ եւ երրորդ խմբի մասնակիցների մոտ գենետիկ մոդիֆիկացիա  է հայտնաբերվել, որը հայտնի է որպես մեթիլացում, երբ մեթիլային խմբերը միանում են ԴՆԹ-ին: Սա, իր հերթին բացասաբար է ազդում գեների ակտիվության վրա՝ նվազեցնելով գենային էքսպրեսիան: Տվյալ փոփոխություններն ավելի արտահայտիչ բնույթ են ստացել  ալկոհոլի չափաքանակի ավելացման դեպքում:

Հետագա փորձերը ցույց են տվել, որ երկրորդ եւ երրորդ խմբի մասնակիցները սթրեսի ժամանակ հակված են ավելացնել ալկոհոլի չափաքանակը: Գիտնականները նշում են, որ հաճախակի եւ շատ ալկոհոլ խմող մարդկանց դեպքում ԴՆԹ-ի փոփոխությունները խմելու ավելի մեծ ցանկություն են առաջացնում: Նրանց կարծիքով, դա կարող է բացատրել ակոհոլային կախվածության պատճառը: