Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը վաղ փուլում հայտնաբերելու համար բավարար է ուսումնասիրել բերանի խոռոչի միկրոֆլորան:
Չժուան Ցզիի համալսարանի գիտնականների ուսումնասիրության մեջ ներգրավված են եղել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վաղ փուլում գտնվող 30 հիվանդ եւ 25 առողջ մարդ: Կամավորներից ոչ մեկը հակաբիոտիկներ չէր ընդունել եւ չէր տառապում բերանի միկրոֆլորայի վրա ազդող հիվանդություններով:
Վերցրած անալիզները ցույց տվեցին առողջ եւ հիվանդ փորձարկում անցածների մոտ լեզուների մակերեւույթին ապրող բակտերիաների տարբերությունները: Այսպիսով, հիվանդներն ունին ցածր քանակությամբ Haemophilus եւ Porphyromonas մանրէներ եւ մեծ քանակությամբ Leptotrichia եւ Fusobacterium մանրէներ: Գիտնականները հուսով են, որ այդ տվյալները կօգնեն ախտորոշիչ թեստերի, ինչպես նաեւ քաղցկեղի բուժման նոր մեթոդների մշակմանը`հիմնվելով լեզվի միկրոֆլորայի փոփոխությունների պատճառների ուսումնասիրության վրա:
Հաշվի առնելով փորձարկում անցածների փոքր թիվը՝ գիտնականները նախատեսում են վերահաստատել ձեռք բերված արդյունքներն ավելի մեծ ուսումնասիրությունների շրջանակներում:
Ուսումնասիրությունը հրապարակվել է Journal of Oral Microbiology ամսագրում:






