Գիտնականները հայտնել են, որ քաղցրի պահանջի եւ սթրեսի միջեւ առկա կապը ավելի շատ կենսաբանական , քան հոգեբանական է։ Monell Chemical Senses գիտահետազոտական կենտրոնի հետազոտողները հայտնաբերել են սթրեսաակտիվ հորմոնների ընկալիչներ մարդու բերանի խոռոչում։
Սթրեսաակտիվ հորմոնների ընկալիչները գտնվում են մարդու լեզվի համային պտկիկների մեջ, որոնք պատասխանատու են քաղցր, յումամի եւ կծու համերի համար, հաղորում է Medical Daily-ն՝ հղելով Newswise-ին։ Neuroscience Letters ամսագրում հրապարակված հոդվածում հետազոտողները բացատրել են, թե ինչպես են գլուկոկորտիկոիդներ անվամբ հորմոնները ազդում մեր համային պտկիկների վրա։ «Մեր արդյունքները կարող են բացահայտել մի մոլեկուլային մեխանիզմ, որը կբացատրի, թե ինչու են որոշ մարդիկ ուժեղ սթրեսի ժամանակ ավելի շատ քաղցրեղեն ուտում»,-ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Մ. Ռիկուել Փարքերը։
Այս գլուկոկորտիկոիդները կամ ԳԿ ընկալիչները տեղակայվում են հատկապես այն բջիջներում, որոնք մասնակցում են քաղցր յումամի (հաճելի սուր համ) եւ կծու ուտելիքների համտեսմանը։ ԳԿ ամենաբարձր կոնցենտրացիան պտկիկների վրա եղել է քաղցր եւ յումամի համերի դեպքում։
Իրենց հետազոտության մեջ գիտնականները համեմատել են մկների՝ ԳԿ ընկալիչներ պարունակող համային բջիջների համամասնությունները սթրեսային եւ ոչ սթրեսային վիճակներում։ Արդյունքները ցույց են տվել, որ համային բջիջներում առկա ԳԿ ընկալիչները սթրեսային վիճակում 77%-ով մեծացել են։






