Վիտամին В12-ի բարձր բաղադրությունն օրգանիզմում կարող է թոքերի քաղցկեղ առաջացնել։ Այս մասին են վկայում նորվեգացի գիտնականների հետազոտությունները, որոնք հրատարակվել են International Journal of Cancer-ում։
Գիտնականները համեմատել են թոքերի քաղցկեղով հիվանդ 5183 պացիենտների արյան անալիզներն առողջ մարդկանց ցուցանիշների հետ։ Հատուկ ուշադրություն է հատկացվել նրանց, ով հիվանդ է եղել քաղցկեղով, սակայն չի ծխել։
Անալիզի համար արյունը վերցվել է 1995-1997 թվականներից մինչեւ 2006-2008 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Ստացված արդյունքները վկայել են այն մասին, որ վիտամին B12-ի ընդունումը կարող է կապված լինել թոքերի քաղցկեղի զարգացման վտանգի հետ։ Այսպես, վիտամին В12-ի երկու անգամ ավել բաղադրության դեպքում քաղցկեղի առաջացումն աճել է 15 տոկոսով։
Գիտնականներն ուշադրություն են դարձնում նրան, որ որոշ մարդկանց մոտ վիտամին В12-ի մակարդակը կարող է ժառանգաբար բարձր լինել։ Նրանց շրջանում էլ է քաղցկեղով հիվանդացության բարձր մակարդակ դիտարկվել։
Միաժամանակ, գիտնականները դեռեւս չեն կարող հստակ պատասխանել այն հարցին, թե ինչու է բարձր չափաբաժիններով В12-ը մարդու օրգանիզմի վրա բացասաբար ազդում։






