Բրազիլիայից 28-ամյա Կարինա Ռոդինին հազվագյուտ գենետիկ հիվանդության պատճառով, որն այլանդակել է նրա ոտքերը, զրկվել է աշխատանքից եւ դժվարությամբ է կարողանում դուրս գալ տնից:

The Daily Mail-ը հաղորդում է, որ կնոջ մոտ ախտորոշվել է նեյրոֆիբրոմատոզ՝ ժառանգական հիվանդություն, որը բնութագրվում է բազմաթիվ ուռուցքների առաջացմամբ: Այն առաջանում  է ժառանգաբար փոխանցվող գենետիկ խանգարումների պատճառով:

Կարինայի ախտորոշումը տրվել է 2 տարեկանում, իսկ 12-ում արդեն հեռացրել են 10 կգ քաշով պարկը: Վերջին տարիներին  նա 7 վիրահատություն է տարել, սական մինչ օրս նրա վիճակը չի կարգավորվել: Վիրահատությունները կատարվել են յուրաքանչյուր 2-3 տարին մեկ, սակայն խնդիրն այն է, որ արյան մեծ կորստի պատճառով բժիշկները նորագոյացության մեկ կիլոգրամից ավելին չեն կարողանում հեռացնել:

Կնոջ վերջին հույսը Հնդկաստանում բուժումն է, սակայն այն 32 հազար ֆունտ սթերլինգ արժե:

 Հիվանդության պատճառով Կարինան չի կարողանում աշխատել, նա դժվարանում է քայլել, մեկ աչքի տեսողությունը վատթարացել է:

«Իմ արտաքին տեսքի պատճառով ինձ հրաժարվում են աշխատանքի ընդունել», - խոստովանում է նա:

Նեյրոֆիբրոմատոզի բուժման հիմնական մեթոդը ուռուցքների վիրահատական ճանապարհով հեռացումն է: Մեծ թվով ուռուցքների դեպքում ռենտեգնային թերապիա է նշանակվում:

Կարինայի ընտանիքը բուժման համար գումարը փորձում է հավաքել GoFundMe քրաուդֆանդինգային հարթակի միջոցով:

 

Source: The Daily Mail

Photos: Newslions Media/MEGA