Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները կոչ են անում ծնողներին վերահսկել իրենց երեխաների քաշը: Անցկացված հետազոտության համաձայն, երեխայի քաշը կարեւոր նշանակություն ունի դեռահասների շրջանում անորեքսիայի կամ բուլեմիայի զարգացման առումով:
Ուսումնասիրությանը ներգրավվել է 1,5 հազար երեխա: Ինչպես պարզվել է, եթե տղաների մոտ՝ սկսած 2 տարեկանից, իսկ աղջիկների մոտ`սկսած 4 տարեկանից, առկա է մարմնի զանգվածի ինդեքսի կայում նվազում, դա կարող է վկայել 12 տարեկանից հետո նյարդային անորեքսիայի զարգացման մեծ ռիսկի մասին:
Միեւնույն ժամանակ, մանկական տարիքում մարմնի զանգվածի կայուն բարձր ինդեքսը վկայում է ապագայում բուլիմիայի զարգացման մեծ հավանականության մասին:
Ելնելով ստացված արդյունքներից՝ ծնողները, ինչպես նշում են գիտնականները, պետք է ուշադիր հետեւեն իրենց երեխաների քաշին, եւ շեղումների դեպքում, անմիջապես դիմեն բժշկի: «Հենց վաղ մանկության տարիներին է սննդային վարքի խանգարման սկիզբը դրվում, որն ի հայտ է գալիս դեռահասության տարիքում», - եզրակացրել են փորձագետները:






