Վեյպեր-դեռահասներն իրենց հասակակիցներից 4 անգամ ավելի հաճախ են սկսում սովորական ծխախոտ ծխել։ Ընդ որում, ծխախոտ ծխելու հնարավորությունը վեյպի հանդեպ հակումներից հետո աճում է առաջին երկու տարվա ընթացքում։
The Daily Mail-ը հայտնում է, որ գիտնականները վերլուծել են 12-15 տարեկան դեռահասների տվյալները, որոնք ներառված են 2013-2016թթ․ PATH (Population Assessment of Tobacco and Health Study) հետազոտությունում։ Գիտնականներին հետաքրքրել է, որ հենց ծխողները ծխախոտից կախվածության մեջ ընկնելուց առաջ օգտագործել են վեյպ, նարգիլե, ծամելու թութուն կամ ծխամորճ։
Ինչպես պարզվել է, վեյպերների մոտ ծխախոտից կախվածության մեջ ընկնելու հնարավորությունները 4,09 անգամ բարձր են եղել՝ համեմատած նրանց հետ, ով երբեք չի ծխել, եւ 3,84 անգամ բարձր՝ համեմատած նրանց հետ, ով փորձել է ուրիշ ոչ ծխախոտային ապրանքներ։
Փորձագետների կարծիքով, խնդիրն այն է, որ վեյպի համար քաղցր հեղուկները ձգում են երիտասարդներին։ բացի այդ, շատերը չեն գիտակցում այն փաստը, որ նիկոտինը կախվածություն է առաջացնում։
Հետազոտությունը հրապարակվել է JAMA Network Open-ում։






