Բիոինֆորմատիկան մեծ ռեսուրսներ չի պահանջում։ Եթե փորձարար մոլեկուլյար կենսաբանի կամ կենսաքիմիկոսի ուսումնասիրությունների համար պետք են թանկարժեք դեղամիջոցներ կամ սարքեր, ապա բիոինֆորմատիկներին բավարար է ունենալ միայն կենսաբանության ծրագրավորման եւ գիտելիքների համար նախատեսված սարք։ Համակարգչի օգնությամբ կարելի է մոդելավորել տարբեր հիվանդությունների համար պահանջվող դեղամիջոցներ։ Հայաստանում բիոինֆորմատիկայի զարգացումը կարող է շատ մեծ նշանակություն ունենալ։ Իսկ ամենակարեւորը՝ ամեն ինչ իրականանալի է։ Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցին պատմեց Հայաստանի Երիտասարադ կենսաբանների ասոցիացիայի անդամ  Ռաֆայել Ազիզյանը՝ ավելացնելով, որ բիոինֆորմատիկա ուղղությունը այժմ մեծ տեմպերով զարգանում է ամբողջ աշխարհում։

Հայաստանում գիտության այս ոլորտը դեռեւս գտնվում է տեսական հարթության վրա։ Բայց անգամ Հայաստանի գիտության ֆինանսավորման դժվարին պայմաններում, պետք է օգտագործել այս համեստ ներուժը, կազմակերպել հանդիպումներ տարբեր ոլորտների արտասահմանցի գիտնականների հետ, արտասահմանում կապեր հաստատել նրանց հետ եւ աշխատել սեփական ծրագրերի վրա։

Ասոցիացիան նախատեսում է երիտասարդ գիտնականների համար կազմակերպել վարպետության դասեր այս բնագավառի եվրոպացի հայտնի գիտնականների հետ։ Կլինեն ոչ միայն տեսական, այլեւ գործնական պարապմունքներ, ինչը ավելի կբարձրացնի Հայաստանում երիտասարդ գիտնականների պատրաստվածության մակարդակը եւ հնարավորություն կտա նրանց օգտագործել սեփական ներուժը։ Սա վերաբերում է ինչպես բիոինֆորմատիկային, այնպես էլ բիոգենետիկային, կենսաֆիզիկային, ֆիզքիմիային եւ կենսաբանության հարակից մյուս ուղղություններին։

Իսկ ինչո՞վ են հիմա զբաղվում հայ բիոինֆորմատիկները։ Ըստ Ռաֆայել Ազիզյանի՝ այժմ բիոինֆորմատիկայի մեթոդոլոգիան օգտագործվում է պարբերական հիվանդությունների ուսումնասիրության, ինչպես նաեւ  դեղամիջոցների մոդելավորման համար։ Սակայն երիտասարդ գիտնականը դժվարացավ հստակ արդյունքներ ներկայացնել եւ ասաց. «Առաջընթաց կա, բայց ժամանակ է հարկավոր»։

Խոսելով հայտնի պրոֆեսոր՝ ԱՄՆ-ից ժամանած Հայկ Կազազյանի առաջիկա դասախոսության եւ իր՝ «թռչող գեներ» զեկույցի մասին, Ռաֆայելն ասաց, որ «թռչող» գեները առաջացնում են նախահակում քաղցկեղային հիվանդությունների նկատմամբ։ Բայց հիմնականում գեները պատասխանատու են հեմոֆիլիայի համար։ Գոյություն ունի հեմոգլոբինի ավելի քան հարյուր հիվանդություն, որոնք ամփոփված են թալասեմիա հասկացության մեջ։ Սա մի լուրջ հիվանդություն է, որը կարող  մահվան ելքով ավարտվել, եւ այն ոչ պակաս վտանգավոր է, ինչպես քաղցկեղը։