Նախկինում քաղցկեղով հիվանդանում էին հիմնականում տարեցները, սակայն վերջին տարիներին հիվանդացությունը նկատելիորեն աճել է նաեւ 25-ից մինչեւ 49 տարեկան մարդկանց շրջանում, հայտնում է Health ամսագիրը:
Նման եզրահանգման օգտին են վկայում ուռուցքաբանական ախտորոշմամբ 25-ից մինչեւ 84 տարեկան մարդկանց հետազոտության արդյունքները, որն անցկացրել են Քաղցկեղի դեմ պայքարի ամերիկյան միության մասնագետները:
Հետազոտության համաձայն՝ երիտասարդների շարքերում աճել է քաղցկեղի հետեւյալ տեսակներով հիվանդացությունը.
- կոլորեկտալ քաղցկեղ (աղիների քաղցկեղ),
- էնդոմետրիալ քաղցկեղ, որն ախտահարում է արգանդը,
- երիկամների քաղցկեղ,
- լեղապարկի քաղցկեղ,
- ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ,
- միելոմա (պլազմային բջիջներին քաղցկեղ),
- լեյկոզ,
- աղեստամոքսային տրակտի քաղցկեղ:
Գիտնականների կարծիքով՝ քաղցկեղի այս տեսակներով հիվանդացության աճը կարող է կապված լինել աուտոիմունային հիվանդությունների աճի, հակաբիոտիկների հաճախակի գործածման եւ շրջակա միջավայրի քաղցկեղածինների ազդեցության հետ: Քաղցկեղի առաջին 6 տեսակները պայմանավորված են ֆաստ ֆուդի տարածվածությամբ, նստակյաց կենսակերպով եւ այլ գործոններով, որոնք նպաստում են ավելորդ քաշ արագ հավաքելուն:
Մասնագետների խոսքով՝ քաղցկեղի կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել առողջ քաշ, հետեւել սնվելու առողջ սովորությունների եւ պարբերաբար ֆիզիկական վարժություններ կատարել, ինչպես նաեւ չծխել եւ ալկոհոլը չչարաշահել:






