Ճարպակալումը բացասաբար է ազդում տղամարդկանց ֆերտիլության վրա: Ամերիկացի գիտնականների հետազոտության համաձայն՝ ավելորդ քաշ հավաքելու դեպքում տղամարդու օրգանիզմում սկսում է նվազել տեստոստերոնի մակարդակը, ինչը, համապատասխանաբար, արտացոլվում է սեռական ձգտման վրա:

Եվս մեկ բացասական հետեւանք է այն, որ ավելորդ քաշի հետեւանքով նվազում է արյան հոսքը սեռական օրգաններ, ինչպես նաեւ դանդաղում է արյան շրջանառությունը: Սա դառնում է էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման պատճառ:

Տեստոստերոնի պակասը բացասաբար է ազդում սեռական օրգանների զարգացման վրա: Դրանից բացի, ցայլքի եւ ազդրերի հատվածում ավելորդ ճարպային հյուսվածքի հետեւանքով բարձրանում է ամորձիների ջերմությունը, ինչը սերմնահեղուկի արտադրման հետ կապված խնդիրներ է առաջացնում:

Արդյունքում սերմնաբջիջների փոքր քանակության եւ դրանց շարժունակության նվազման պատճառով ճարպակալմամբ տառապող տղամարդկանց մոտ մեծանում է անպտղության զարգացման հավանականությունը: