28-ամյա Հարիեթ Համոնդը դարձել է ստերոիդային քսուքի չափից ավելի գործածման զոհը, ինչի հետեւանքով նրա մոտ զարգացել է աբստինենտային համախտանիշ (TSW):

The Daily Mail-ը հայտնում է, որ Հարիեթը մի քանի տարի բուժվել է էկզեմայի դեմ՝ խորհրդակցելով տարբեր բժիշկների հետ: Ժամանակի ընթացքում նրա մոտ մշակվել է ստերոիդային քսուքների նկատմամբ վարժվածություն, ինչի հետեւանքով նա իր թերապեւտի պնդմամբ սկսել է մեծացնել դեղաչափը: Դրա հետեւանքն է դարձել առողջության վատթարացումը, որը նրան ստիպել է լիովին հրաժարվել ստերոիդների ընդունումից:

Սակայն դրանից հետո նրա մաշկը ծածկվել է ցանով եւ բշտիկներով. Հարիեթի մաշկը տառացիորեն շերտատվում էր, իսկ մազերը՝ թափվում: Դրանից բացի, կինը զգալիորեն նիհարել է: Հարիեթը չէր կարողանում երկար շարժվել, մաշկածածկույթի տանջող ցավերի պատճառով՝ ինքնուրույն լվացվել: Երիտասարդ կինը ցավ էր զգում անգամ մեկ գավաթ թեյ խմել փորձելիս:

Բժիշկներն անմիջապես չեն հասկացել, որ Հարիեթի բոլոր դժբախտությունների պատճառը աբստինենտային համախտանիշն է (ստերոիդային չեղարկման համախտանիշ): Այս ընթացքում կինը ստիպված էր աշխատանքից ազատվել, ինչպես նաեւ խզել ընկերոջ հետ հարաբերությունները, քանի որ նա չէր կարողանում սեքսով զբաղվել զուգընկերոջ կողմից մաշկին հպվելիս ցավի պատճառով:

Միայն 4 ամիս հետո է Հարիեթը կարողացել միանալ իր սիրեցյալին, որը որոշել է նրան խնամել եւ օգնել կենցաղային հարցերի լուծման գործում: Կինը խոստովանում է, որ չի ցանկանում նրա վրա բեռ դառնալ: Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Հարիեթը նրա հետ ինտիմ կապերը դադարեցրել է խարխլված առողջության պատճառով: «Ես հույս ունեմ, որ շուտով կառողջանամ, եւ մենք կկարողանանք իսկապես միասին լինել»,- նշում է Հարիեթը:

 

Source: The Daily Mail

Photos: PA Real Life