Գիտնականները գտել են՝ հնարավոր է արդյոք ուղեղը «երիտասարդցնել» հարցի պատասխանը:

Փորձի ժամանակ Լոս Անջելեսում Cedars-Sina-ի մասնագետները երիտասարդ մկների ոսկրածուծի փոխպատվաստները տեղափոխել են ծեր կրծողներին: Դրա արդյունքում 6 ամսվա ընթացքում հնարավոր է եղել ծեր մկների կոգնիտիվ կարողությունների, ակտիվության եւ ուսուցանելիության մակարդակի բարձրացման հասնել: Բացի այդ բարելավվել է ծեր կրծողների հիշողությունը:

Բանն այն է, որ երիտասարդ ոսկրածուծի կողմից արտադրվող արյան բջիջները նվազեցնում են միկրոգլիայի ակտիվացումը:

Ինչպես հայտնի է, որ միկրոգլիան կարեւոր դեր է խաղում ուղեղի ձեւավորման գործում, այդ թվում նյարդային բջիջների(սինապս) միջեւ կապերի պահպանման հարցում:

Միկրոգլիայի չափից շատ ակտիվացումը կարող է պաթոլոգիկ գործընթացների եւ մասնավորապես նեյրոնների մահվանը հանգեցնել: Դա իր հերթին այնպիսի հիվանդությունների պաթոլոգիկ մեխանիզմներից մեկն է, ինչպիսիք են Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները:

Հետազոտությունը հրապարակվել է Communications Biology ամսագրում: